Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հենց առաջին օրն Արցախի Ազգային ժողովը պետք է քաղաքական դիրքորոշում արտահայտեր»․ Վահրամ Աթանեսյան

23:48, շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ.
«Հենց առաջին օրն Արցախի Ազգային ժողովը պետք է քաղաքական դիրքորոշում արտահայտեր»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Մոտ երկու տարի ամենատարբեր, այդ թվում՝ մերձիշխանական և խորհրդարանական մակարդակով Ստեփանակերտը նոյեմբերի 9-ի հայտարարությունը որակել է «կապիտուլյացիա»։

Հիմա հավաքվում և պահանջում է, որ նույն հայտարարության դրույթները հարգվեն և կատարվեն։ Հենց առաջին օրը՝ 2020թ․ նոյեմբերի 10-ին Արցախի Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ գումարեր և քաղաքական դիրքորոշում արտահայտեր՝ ստանձնելով պատասխանատվության իր բաժինը։ Հիմա ճեպում են ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մոտ, որ ի՞նչ ասեն կամ լսեն»։

2985 | 0
Facebook