Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր երկրում միակ բանը, որ կայուն աճ է գրանցում, անկման աճն է». Բաբկեն Հարությունյան

00:12, շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ.
«Մեր երկրում միակ բանը, որ կայուն աճ է գրանցում, անկման աճն է». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը. «Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի բաժնում այս տարի 1 ուսանող է ընդունվել(4 տարի առաջ էլ էր 1 հոգի ընդունվել) ԵՊՀ-ի Քիմիայում՝ 2, աշխարհագրականում` 3, մի շարք բաժիններում էլ՝ 0։ Այս տարի նախորդի համեմատ ընդունվողների թիվը պակասել է մոտ 1500-ով և կազմել 7000-ից քիչ ավել։ Հասկանո՞ւմ ենք չէ, որ տարեկան 1 ուսուցիչ պատրաստելը, 2 և 3 քիմիկ ու աշխարհագրագետ, տասնյակ մասնագիտությունների գծով էլ մասնագետներ չպատրաստելը, քանի որ նույնիսկ 1 հոգի չի դիմել պետական բուհ, ինչ աղետալի հետևանքներ է ունենալու։ Չենք հասկանում, որ հասկանայինք, այս օրվան չէինք հասնի։ Մեր երկրում միակ բանը, որ կայուն աճ է գրանցում, դա անկման կամ ավելի ճիշտ` կործանման տեմպի աճն է»։

2588 | 0
Facebook