Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կլինիկական ախտորոշումը՝ հայկական կրթական համակարգը ժամկետանց է». Վարդան Բալյան

00:42, ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ.
«Կլինիկական ախտորոշումը՝ հայկական կրթական համակարգը ժամկետանց է». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բուհական ընդունելության մրցույթի հիմանական փուլի արդյունքների ամփոփումն առավել քան տեսանելի ու աներկբա հաստատում է իմ կողմից բազմիցս բարձրաձայնված կլինիկական ախտորոշումը՝ հայկական կրթական համակարգը ժամկետանց է՝ outdated:
     Փաստ է, որ կրթական քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմինը հաջողությամբ շարունակել է կրթական համակարգի տապալման համակարգային աշխատանքը: Փաստ է, որ տապալումն ունի հասցեական պատասխանատուներ, ովքեր այս արդյունքների համատեքստում շարունակում են պաշտոնավարել, հետևաբար, տապալումը լիարժեքորեն կարելի է վերագրել գործող կառավարությանը: Լավ, մինչև ե՞րբ ենք մեզ էշի տեղ դնելու, պաթոսով հայտարարելու, թե ապագա կա՝ ի՞նչ ապագա, որտե՞ղ եք ապագա տեսնում: Հրապարակված արդյունքները անողոք են առավել քան՝ ապագա տեսնողները մի քանի հարյուր մարդ են՝ նվազման միտումով»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
2850 | 0
Facebook