Խնդրում ենք սպասել...

Համացանց

#COVID_19-ի դեպքերն աշխարհում աճում են. ԱՀԿ

15:12, կիրակի, 10 հուլիսի, 2022 թ.
#COVID_19-ի դեպքերն աշխարհում աճում են. ԱՀԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է. «Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։

Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։

Խորհուրդ է տրվում առավել խոցելի բնակչությանը, այդ թվում բուժաշխատողներին և 60-ից բարձր տարիքի անձանց պատվաստվել, քանի որ միլիոնավոր մարդիկ դեռևս պատվաստված չեն և գտնվում են հիվանդության ծանր ընթացքի և մահվան վտանգի տակ:

Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին՝ ստանալ խթանիչ /բուստեր/ պատվաստում, կորոնավիրուսի վերջին տարբերակներից պաշտպանվելու համար»:

6103 | 0
Facebook