Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Հայրենասերներն» ի՞նչ ռեսուրսներով են հակադրվելու նոյեմբերի 9-ի հայտարարությանը»․ Սուրենյանց

11:36, երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ.
««Հայրենասերներն» ի՞նչ ռեսուրսներով են հակադրվելու նոյեմբերի 9-ի հայտարարությանը»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Լաչինի միջանցքում նոր երթուղու բացումից հետո, Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վստահ եմ` այսօր այս հայտարարության դեմ «հայրենասիրական» պոռթկում է տեղի ունենալու ու կանխավ «հայրենասերներին» հարցնում եմ` ի՞նչ ռեսուրսներով են հակադրվելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ի՞նչ ռեսուրսներով են պահելու Բերձորն ու Աղավնոն կամ ինչպե՞ս են պահելու` առանց casus belli-ի հասցնելու։ Հայրենասիրական «լոլոներ» չպատմեք, ակնկալում եմ կոնկրետ, իրատեական պատասխաններ»։

4393 | 0
Facebook