Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nike-ը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից

16:42, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Nike-ը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից

Սպորտային հագուստի և կոշիկների հայտնի արտադրողը երեք ամիս առաջ հայտարարեց ՌԴ-ում գործունեությունը դադարեցնելու մասին։ Ընկերությունն այժմ հաղորդագրություն է տարածել՝ ռուսական շուկայից վերջնականապես հեռանալու մասին:

Nike-ի խանութները Ռուսաստանում այլևս չեն բացվի, կայքն ու բջջային հավելվածն անհասանելի կլինեն, գրում է Reuters-ը:

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ շուրջ հազար արտասահմանյան ընկերություններ լքել են ՌԴ-ը:

5495 | 0
Facebook