Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինայի անհետացումն աշխարհի քարտեզից ձեռնտու է Լեհաստանին և Գերմանիային». Մեդվեդև

00:06, ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.
«Ուկրաինայի անհետացումն աշխարհի քարտեզից ձեռնտու է Լեհաստանին և Գերմանիային». Մեդվեդև

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «ձայնակցեց» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, մասնավորապես, քանի որ «լեհ-պրուսական դաշինքի համար շատ շահավետ է», եթե Ուկրաինան՝ որպես պետություն «քարտեզի վրա չլինի»։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է RT-ն։

Մեդվեդևը հիշեցրել է, որ «լեհ-պրուսական դաշինքը» ողջ ուժով սրում է իրավիճակը և «խելագար Զելենսկուն» մղում է ավելի ու ավելի աղետալի հայտարարությունների և գործողությունների։

«Նրանց համար շատ ձեռնտու է, եթե Ուկրաինան՝ որպես պետություն, չլինի քարտեզի վրա։ Փոխարենը կլինեն վատ գործարաններ, դաշտեր, հանքեր, ռազմավարական տարածք և մարդկային ռեսուրսներ: Հիշում եմ, ինչ-որ մեկը վիճում էր անցյալ դարի 30-ականների վերջին նույն լեզվով և նույն ոգևորվածությամբ։ Թե ինչպես է դա ավարտվել, հայտնի է»,- ամփոփել է նա:

5885 | 0
Facebook