Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ». Դանիել Իոաննիսյան

09:50, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
«Պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Մկրտչյանին

Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանն ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։

Ըստ այդմ՝ Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։

Արդ, ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան` տուգանելու պահանջով»։

5176 | 3
Facebook