Խնդրում ենք սպասել...

Միջազգային

G7-ի երկրները խստացնում են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները

11:06, երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ.
G7-ի երկրները խստացնում են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները

Կիրակի «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները բանակցություններ են վարել, որի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հայտարարել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին։
     Աշխարհի առաջատար երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները և թե ինչպես ստիպել Ռուսաստանին՝ «թանկ վճարել Ուկրաինա ներխուժելու համար»:
     Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
     Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ G7-ի առաջնորդները խոստացել են խստացնել Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը և «նոր մակարդակի հասցնել» արշավը ռուս էլիտայի նկատմամբ: Նրանք, մասնավորապես, հաստատել են, որ Ռուսաստանին կտրելու են հիմնական ֆինանսական և այլ ծառայություններից, որոնցից կախված է երկիրը՝ դրանով իսկ ամրապնդելով մեկուսացումը տնտեսության բոլոր ոլորտներում:

84374 | 0
Facebook