Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն 200 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայի ներքին տեղահանվածներին

19:30, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
ԵՄ-ն 200 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայի ներքին տեղահանվածներին

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոմիությունը պատրաստ է 200 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային՝ ներքին տեղահանվածներին աջակցելու համար։

Այս մասին ԵՀ նախագահը հայտնել է Twitter-ում։

Ֆոն դեր Լեյենը նաև հիշեցրել է, որ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ԵՄ երկրները Ուկրաինային տրամադրել են 4 միլիարդ դոլար տնտեսական աջակցություն և ևս 3,5 միլիարդ եվրո՝ պատերազմի պատճառով ԵՄ երկրներ մեկնած ուկրաինացիներին օգնելու համար։

«Մենք ուրախ ենք հայտարարել ԵՄ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության մասին Ուկրաինայի դոնորների համաժողովում: Այս նոր խոստումով մենք Ուկրաինայի ժողովրդին ասում ենք՝ ձեր պայքարը մեր կռիվն է։ Մենք ձեզ հետ ենք… Հուսով եմ, որ շատերը կհետևեն մեր օրինակին»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

6061 | 0
Facebook