Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ericsson-ը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսի դադարեցման մասին

11:54, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
Ericsson-ը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսի դադարեցման մասին

Շվեդական Ericsson ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում, ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ.

«Վերջին իրադարձությունների և Եվրոմիության պատժամիջոցների լույսի ներքո, ընկերությունն անորոշ ժամանակով կդադարեցնի իր գործունեությունը ՌԴ-ում»:

Ըստ «Կոմերսանտի»՝ Ericsson-ի մասնաբաժինը ռուսական հեռահաղորդակցության շուկայում կազմում է մինչև 20%:

5723 | 0
Facebook