Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարդավառի լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից». Խ. Սիրեկանյան

02:06, ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ.
«Վարդավառի լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից». Խ. Սիրեկանյան

Վարդավառի լիճ
     Շատերը չգիտեն Երևանում գտնվող հնագույն Վարդավառի լճի մասին: Մինչդեռ լիճը մեր մայրաքաղաքի գեղատեսիլ վայրերից մեկն է, ունի հնագույն պատմություն, որ առնչվում է արքաներին:
     Վարդավառի լիճը նախկինում ունեցել է Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ անվանումը: Այն արհեստական լճակ է, որ գոյություն ունի Արգիշտի Ա-ի ժամանակներից:
     Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
     Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ։
     2011 թ. հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։

7531 | 0
Facebook