Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բազկամարտի առաջնությանը մասնակցել են նաև պատերազմում վիրավորված մարզիկները

15:48, հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ.
Բազկամարտի առաջնությանը մասնակցել են նաև պատերազմում վիրավորված մարզիկները

Կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022թ. առաջնությունը

Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից:

Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել են աջ ու ձախ ձեռքերով:

Հատկանշական է, որ մրցաշարին մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մարզիկները՝ շուրջ 25 հոգի, ովքեր անմասն չեն մնացել մեդալներից՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնության արդյունքներով ձևավորվել է հավաքական թիմ, որն այս տարվա մայիսին կմասնակցի Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

3329 | 0
Facebook