Ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինը վեց ամսով որակազրկվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հանձնաժողովի կողմից: Խաղացողը դիմում էր գրել Պուտինին՝ լիակատար աջակցություն հայտնելով Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։
«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի հոդվածը խախտելու մեջ և պատժվել է վեցամսյա արգելքով՝ որպես խաղացող մասնակցելու ՖԻԴԵ-ի վարկանիշով շախմատի որևէ մրցման՝ սույն որոշման օրվանից՝ 2022 թվականի մարտի 21-ից», - հայտնում է ֆեդերացիայի կայքը։
Կարյակինը ծնվել է Սիմֆերոպոլում և մինչև 2009 թվականը եղել է Ուկրաինայի քաղաքացի։
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նախկինում հեռացրել էր Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին իր ենթակայության տակ գտնվող մրցումներից՝ միաժամանակ թույլատրելով այդ երկրների շախմատիստներին մասնակցել անհատական մրցաշարերի։
ՖԻԴԵ-ն այժմ գլխավորում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։ Մարտի 15-ին նա հանդես եկավ ուկրաինական պատերազմի դեմ և դրանից հետո հայտարարեց «Սկոլկովոյի» ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայտարարություններ արեցին նաև ռուս շատ առաջատար շախմատիստներ։