Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ռոնալդուն դավաճանո՞ւմ է Շեյկին

17:31, ուրբաթ, 24 օգոստոսի, 2012 թ.
Ռոնալդուն դավաճանո՞ւմ է Շեյկին

Ամենահայտնի զույգերից մեկի՝ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և սուպերմոդել Իրինա Շեյկի հարաբերությունները վտանգի տակ դրվեցին այն բանից հետո, երբ Ռոնալդուին պատահաբար ''բռնացրին'' իր մանկության ընկերուհու՝ դերասանուհի և հաղորդավարուհի Ռիտա Պերեյրայի հետ:

Ֆուտբոլիստի ու պորտուգալացի դերասանուհու հանդիպումը կայացել է նախորդ շաբաթ՝ գիշերային ակումբներից մեկում: Ականատեսների խոսքով՝ զույգն ամբողջ գիշեր ինքնամոռաց զրուցում էր՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատին: Այնուհետ Ռոնալդուն իր հին ընկերուհու հետ առանձնացել է:

Ասում են՝ Ռիտա Պերեյրան շատ է դուր գալիս Ռոնալդուի մորը և վերջինը կնախընտրեր իր հարսի դերում տեսնել ոչ թե ռուս սուպերմոդելին, այլ հենց իր որդու մանկության ընկերուհուն:

Ներկայում Իրինա Շեյկը Ռուսաստանում պատրաստվում է "Топ-модель по-русски" նախագծի նկարահանումներին:

8364 | 3
Facebook