Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պեկին 2022»-ում Նորվեգիան մեդալային հաշվարկով առաջատարն է

23:42, կիրակի, 20 փետրվարի, 2022 թ.
«Պեկին 2022»-ում Նորվեգիան մեդալային հաշվարկով առաջատարն է

Նորվեգիան առաջին տեղը գրավեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային և ոչ պաշտոնական հաշվարկում։

Ընդամենը 5,3 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայի հավքականը նվաճեց 37 մեդալ, որոնցից 16-ը՝ ոսկե, 8-ը՝ արծաթե 13-ը՝ բրոնզե։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի «ավարը» 32 մեդալ է (6 ոսկե, 12 արծաթե և 14 բրոնզե), Գերմանիայի հավաքականինը՝ 27 մեդալ (12 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե)։
     Ընդհանուր առմամբ՝ Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 7 մարզաձևերում խաղարկվել են 109 մեդալային հավաքածուներ: Մեդալների են արժանացել 27 երկրների մարզիկներ։

9360 | 0
Facebook