Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Զելենսկի

14:00, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել, ասել է. «Առավոտյան սարսափելի լուր ստացա Դնեպրից: Պահանջում եմ կադրային եզրակացություններ և հանցագործության դրդապատճառների վերլուծություն: Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ է զոհերի հարազատներին, պետք է տրամադրվի անհապաղ»:

Զելենսկին նաև կոչ է արել իրավապահներին՝ բնակչությանը տեղեկացնել հանցագործության բոլոր հանգամանքների մասին:

11111 | 0
Facebook