Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ

10:12, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ

ԱԺ նիստի մեկնարկին Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ նախագահի հրաժարականին. «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո, 1 շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

7895 | 0
Facebook