Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հայկական կողմն այս պահին ունակ չէ ուժի կիրառմամբ հարց լուծել». Արման Մելիքյան

00:30, շաբաթ, 22 հունվարի, 2022 թ.
«Հայկական կողմն այս պահին ունակ չէ ուժի կիրառմամբ հարց լուծել». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռուս, հայ, ադրբեջանցի պաշտոնյաները միմյանց ինչ-որ առաջարկներ են անում, պահանջներ ներկայացնում, մեղադրանքներ հնչեցնում, բայց մեր շարքային քաղաքացին չգիտի, թե իրականում մութ անկյուններում կոնկրետ ինչ է քննարկում այդ պաշտոնատար պարոնների «ինտերնացիոնալը»: Տրամաբանությունը հուշում է, որ հայկական կողմն այս պահին ունակ չէ ուժի կիրառմամբ հարց լուծել՝ գոնե վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն էլ իր դաշնակիցների հետ միասին, ունակ լինելով ուժի կիրառմամբ ցանկալի արդյունքին հասնել, նախընտրում է մնալ քաղաքական-դիվանագիտական ճնշում գործադրելու մարտավարության շրջանակներում»:

Աղբյուրը` Արման Մելիքյան
| | |
2179 | 0
Facebook