Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը՝ ՀԱՊԿ-ի ընդլայնման մասին

19:24, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
Լավրովը՝ ՀԱՊԿ-ի ընդլայնման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում խոսել է ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունների մասին:
     «ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այս ամսնեը հստակ գրված է՝ ով ցանկանում է անդամակցել, պետք է նման խնդրանք ներկայացնի»,- ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում պետությունների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, որը փոփոխություններ է մտցնում կանոնադրության մեջ, և կազմակերպության լիիրավ անդամներից բացի, ստեղծվում են գործընկեր և դիտորդական ինստիտուտներ։
     Նրա խոսքով, «գոնե շահագրգռվածություն կա կապեր հաստատելու».
     Հիշեցնենք, որ առայժմ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։

6666 | 1
Facebook