Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել սպառազինության սահմանափակման հարցը

18:42, չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել սպառազինության սահմանափակման հարցը

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել հրթիռների փոխադարձ սահմանափակման և միջուկային քաղաքականության հարցը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
     «ՆԱՏՕ-ն հանդիպման ժամանակ հասկացրեց, որ մենք պատրաստ ենք մի շարք հանդիպումների՝ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ հրթիռները և փոխադարձ կառավարելի հրթիռների սահմանափակումները Եվրոպայում»,- ասել է նա չորեքշաբթի Բրյուսելում կայացած՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո:
     ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ դաշինքը պատրաստ է քննարկելու միջուկային քաղաքականության հարցը։

6373 | 0
Facebook