Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տոկաևը հայտնել է Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահների թիվը

14:24, երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ.
Տոկաևը հայտնել է Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահների թիվը

Ղազախստանում տեղակայված է ՀԱՊԿ-ի 2300 խաղաղապահ և 250 միավոր զինտեխնիկա, այս մասին ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսի ժամանակ հայտնել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նրա խոսքով՝ խաղաղապահները պաշտպանում են օդանավակայանը, ռազմական պահեստները և ռազմավարական այլ օբյեկտներ:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել էր, որ ծրագրում են Ղազախստան ուղարկել 2500 զինծառայողների:

8808 | 0
Facebook