Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բժշկուհին իր տանը Դա Վինչիի կտավն է գտել

21:31, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2012 թ.
Բժշկուհին իր տանը Դա Վինչիի կտավն է գտել

59-ամյա բուժաշխատող Ֆիոնա Մակլարենը դիմել է Sotheby's աճուրդի տան մասնագետներին` գնահատելու կտավը, որը պատկանել է իր ընտանիքին 1960-ականներից: ''Երբ ես կտավը ցույց տվեցի աճուրդի տան տնօրեն Հարի Ռոբերտսոնին, նա ուղղակի ապշել էր և ոչ մի բառ չէր կարողանում արտասանել: Իսկ հետո նա ասաց, որ դա Լեոնարդո դա Վինչիի վրձնի աշխատանքն է'',- պատմել է գլուխգործոցի տիրուհին:
     Ռոբերտսոնի կարծիքով` նկարը գրեթե 500 տարեկան է, նրա վրա պատկերված է աստվածաշնչյան հերոսուհի Մարիա Մագդալենան` որդու հետ: Իտալացի վարպետի հազվագյուտ այս կտավի արժեքը կարող է կազմել 156 մլն ԱՄՆ դոլար:

5567 | 1
Facebook