Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խորը հիասթափված եմ». Թագուհի Թովմասյանը դուրս եկավ փակ նիստից

15:42, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
«Խորը հիասթափված եմ». Թագուհի Թովմասյանը դուրս եկավ փակ նիստից

ԱԺ-ում ընթանում է շփման գծում տիրող իրավիճակին, սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկումը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր պատգամավորները: Հրավիրված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Թագուհի Թովմասյանը, ով քիչ առաջ դուրս եկավ քննարկումից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Խորը հիասթափված եմ, որևէ հարցի, ըստ էության պատասխան չի տրվում: Ինչ հարցնում ենք, ասում են՝ պետական գաղտնիք: Պարզ հարց եմ հնչեցրել, նաև այստեղ կհնչեցնեմ՝ ինչո՞ւ պատերազմից հետո կահավորված չեն ՀՀ սահմանները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը
6710 | 3
Facebook