Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել». Արմեն Պետրոսյան

14:48, հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.
«Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն բանից հետո, երբ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին բեռնափոխադրող ընկերություններին նախօրեին ուղղված նամակում «խստորեն հորդորեց Իրանի քաղաքացիներին ու վարորդներին հնարավոր հետևանքներից խուսափելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Լաչին և Ղարաբաղ և խուսափել Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր կնքելուց», Ադրբեջանն ազատ արձակեց Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին։
     Եվ թեպետ նշված «հորդորը», այնուամենայնիվ, դժվար է գնահատել որպես իրավական ակտ, այդուհանդերձ, պետք է փաստել, որ Բաքուն կարողացավ Թեհրանից առնվազն նման ուղերձ կորզել տևական ժամանակ շարունակվող այս հիմնախնդրի հետ կապված»:

3517 | 0
Facebook