Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գործընկերոջս տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի ու վերջին ամիսների զարգացումների մասին». Փաշինյան

10:48, երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
«Գործընկերոջս տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի ու վերջին ամիսների զարգացումների մասին». Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը և Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ամփոփել են բանակցությունների արդյունքները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասել է. «ՀՀ-ն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով. ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության համար՝ տարբեր ոլորտներում: Մեր հանդիպմանը ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի ու վերջին ամիսների զարգացումների մասին: Շեշտեցի, որ ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ ու կայուն կարգավորումը պետք է իրականացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աջակցությունը վայելող հայտնի սկզբունքների հիման վրա: Տեղեկացրեցի նաև հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, որոնց արդյունքներով հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը ՀՀ-ում»: Անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է. «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների վերադարձի խնդիրը, հայտարարության կամայական մեկնաբանությունները, ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը»:

«Գործընկերոջս տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի ու վերջին ամիսների զարգացումների մասին». Փաշինյան
3115 | 0
Facebook