Կառավարության նիստի մեկնարկին Առողջապահության նախարարը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Այս պահին քովիդով բուժառուների բուժման համար ծավալված է 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը: Մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, հաշվի առնելով նաև աշնան հետ կապված այլ հիվանդություններով աճը, ինչը բնական է, առողջապահական համակարգի վրա լարվածությունը մեծ է»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ևս մեկ անգամ հորդորելով պահպանել կանոնները, պատվաստվել: