Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 4 գեներալների

22:12, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 4 գեներալների

Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 4 գեներալների: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, 4 թուրք գեներալ գործուղվել են Ադրբեջան՝ իբրև թուրքական զորքերի հրամանատարական խումբ:
     Նրանք են՝ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ կառավարման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը, գեներալներ Աբդուլա Քաթիրչին, Էնդեր Գյուները, փոխվել է Թուրքիայի ԶՈւ ռազմական կցորդը. նոր կցորդ է նշանակվել Զաքարիա Յալչինը:

Հիշեցնենք, որ Բախտիյար Էրսայն, ով ղեկավարել է գեներալների խումբը, անմիջականորեն կազմակերպել ու կառավարել է Արցախի դեմ ռազմական գործողությունները:

8032 | 1
Facebook