Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես բարձրացնել տեստոստերոնի մակարդակը

22:40, կիրակի, 15 հուլիսի, 2012 թ.
Ինչպես բարձրացնել տեստոստերոնի մակարդակը

Տեստոստերոնը տղամարդկային գլխավոր հորմոնն է: Այն մեծացնում է տղամարդու մարմնի մկանային մակերեսն ու պնդացնում է ոսկորները, խթանում է ճարպերի այրմանը, պաշտպանում է օրգանիզմը սրտանոթային համակարգի հիվանդություններից, վերահսկում է սպերմատոզոիդների առաջացումն ու բարձրացնում է լիբիդոն:

Ինչպե՞ս հասցնել տեստոստերոնը նորմալ մակարդակի: Բժիշկները խորհուրդ են տալիս. սկզբի համար պետք է ձերբազատվել վնասակար սովորություններից, զբաղվել սպորտով ու սննդակարգից բացառել անառողջ սնունդը: Կանոնավոր սեռական կյանքը նույնպես դրական ազդեցություն է ունենում տղամարդկանց առողջության վրա: Խորհուրդ է տրվում քնելուց առաջ ուտել արևածաղկի սերմեր կամ 8-10 պնդուկ, օգտագործել մսեղեն (առանց ճարպերի), ձուկ կամ ծովամթերքներ, քնել օրական 7 ժամից ոչ պակաս:

5986 | 0
Facebook