Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք ի՞նչ կապ ունեք Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ Սյունիքի Դոն Կոռլեոնեներ». Նիկոլ Փաշինյան

11:48, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
«Դուք ի՞նչ կապ ունեք Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ Սյունիքի Դոն Կոռլեոնեներ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս եզրափակիչ ելույթով՝ արձագանքելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բարձրացրած հարցերին: «Եթե ռազմական տերմինաբանությամբ են որոնք հարաբերվում, եթե ոմանց համար սա խրամատ է, ուրեմն պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում ու անհրաժեշտության դեպքում գործողությունները պետք է կասեցվեն: Մեկն էլ եկել, ասում ա՝ չգիտենք, Սյունիքը կտրված ա, թե՞ ոչ: Բա ձեզ ներկայացնում էինք Սյունիքի ներկայացուցիչներ: Տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունեք Սյունիքի ժողովրդի հետ: Հիմա մեկը փախել ա Անտարկտիդա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել նորօրյա Մուհամմեդ Ալի... Փորձ է արվում ներկայացնել, որ կառավարությունը ժողովրդի թիկունքում բան ա արել: Դեկտեմբերի 19-ին ուղերձով եմ հանդես եկել ու խոսել եմ Գորիս-Կապան հատվածում պրոբլեմների մասին, ասել, որ խնդիր ունենք ու որ հետագայում քաղաքական որոշում ենք կայացրել ու ես ամբողջությամբ կրում եմ որոշման պատասխանատվությունը»:

Անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածը ադրբեջանցիների կողմից փակելու փաստին՝ ասել է. «Տեղի է ունեցել հետևյալը․ այն հատվածներում՝ 21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, այդ տեղերում ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել»:

Փաշինյանը հայտարարել է նաև, որ Սյունիքում կա այլ ճանապարհ, և Սյունիքը Հայաստանից կտրված չէ. «Կապան-Աղվանի գրունտային ճանապարհ կա, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է»:

6639 | 3
Facebook