Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սթիվ Ջոբսի կենսագիրը գիրք կգրի Իլոն Մասքի մասին

21:48, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
Սթիվ Ջոբսի կենսագիրը գիրք կգրի Իլոն Մասքի մասին

Լրագրող և գրող Ուոլթեր Այզեքսոնn, ով գրել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը, գիրք կգրի Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքի մասին: Այս մասին միլիարդատերը հայտնել է իր Twitter-յան էջում։
     2021 թվականի հունիսին Fox Business հրատարակությունը հաղորդել էր, որ Մասքի կենսագրությունը կարող է գրել Այզեքսոնը, բայց այդ ժամանակ որոշումը վերջնական չէր ընդունվել:
     «Եթե Ձեզ հետաքրքիր է իմանալ Tesla-ի, SpaceX-ի և ընդհանուր իմ կյանքի մասին, Ուոլթեր Այզեքսոնը գրում է կենսագրությունը»,- գրել է Մասքը:
     Ուոլթեր Այզեքսոնը «Սթիվ Ջոբս» գրքի հեղինակն է, որը թողարկվել է 2011 թվականին՝ Apple-ի հիմնադրի մահից 19 օր անց: Այդ աշխատանքի համար գրողը Ջոբսից ավելի քան 40 հարցազրույց է վերցրել։ Դրա հիման վրա նկարահանվել է ռեժիսոր Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» ֆիլմը։

10350 | 0
Facebook