Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ իրենց կուսակցության ղեկավարն ԱԺ-ում մատ թափ տա, ես կօգտվեմ իմ իրավունքից». Սաղաթելյան

12:18, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
«Երբ իրենց կուսակցության ղեկավարն ԱԺ-ում մատ թափ տա, ես կօգտվեմ իմ իրավունքից». Սաղաթելյան

«Ասում եք՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը վերցնում եք, որպեսզի օգտվեք այդ լծակներից. կարո՞ղ եք ասել ԱԺ փոխնախագահն ի՞նչ լծակներ ունի»,- ԱԺ-ում լրագրողի այս հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Օրինակ՝ արտահերթ խոսքի իրավունք»: Հարցին, թե ի՞նչ է տալու այդ իրավունքը պատգամավորին, Սաղաթելյանը պարզաբանեց. «Երբ որ իրենց կուսակցության ղեկավարը գա Ազգային ժողով և մատ թափ տա պատգամավորների վրա, ես անմիջապես կօգտվեմ այդ հնարավորությունից և կասեմ այն, ինչ-որ պետք է ասեմ»:

4896 | 3
Facebook