Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին». Փարամազյանի պաշտպան

16:24, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին». Փարամազյանի պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով նիստը: «Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին՝ մի շարք պատճառաբանություններով. գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին»,- դուրս գալով Վերաքննիչի շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հավելելով. «Դատավոր Դանիելյանը պետք է իր մեջ ուժ գտնի ու ինքնաբացարկ ներկայացնի, այլապես չենք մասնակցի նիստին»:

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատավորին». Լուսինե Սահակյան
2291 | 0
Facebook