Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ խախտեց օրենքը». Էդգար Ղազարյան

00:06, կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
«Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ խախտեց օրենքը». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ խախտեց օրենքը
     Հակասահմանադրական ճանապարհով ձևավորված Սահմանադրական դատարանի այս կազմը բացառիկ ռեկորդակիր է օրենքներ խախտելու իմաստով։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի շրջանակներում օրինախախտության վերջին արարը եղավ վերջին օրը՝ հուլիսի 17-ին։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 77-ի (Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծումը) 15-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Օրենքով սահմանված 15-օրյա ժամկետն ավարտվել է, սակայն Սահմանադրական դատարանը դեռևս որոշում չի ընդունել և չի հրապարակել՝ բավարարվելով միայն որոշման եզրափակիչ մասով։ Օրենքը պահանջում էր դատարանից այդ ժամկետում կայացնել վերջնական ամբողջական որոշում, այլ ոչ թե դրա նախաբանը, ներածությունը, առանձին հատվածները կամ եզրափակիչ մասը։ Սա աննախադեպ է Սահմանադրական դատարանի պատմության մեջ։ Մինչ օրս սահմանված օրը հրապարակել է ընտրական վեճերի հետ կապված որոշումների ամբողջական տարբերակները»:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
4602 | 3
Facebook