Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 88 164 պատվաստում. ԱՆ

11:42, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 88 164 պատվաստում. ԱՆ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է
     COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։ Այս մասին հյատնում է ՀՀ առողջպահության նախարարությունը:
     Հիշեցում.
     ✅Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
     ✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
     ✅Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները
     ✅Պատվաստումներն անվճար են
     ✅«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

4431 | 6
Facebook