Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց»․ Էրիկ Ալեքսանյան

18:55, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
«Մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց»․ Էրիկ Ալեքսանյան

«Շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ։ Հարցուպատասխանի ձևով անցավ մեր վերաքննիչ բողոքի քննությունը»,- դուրս գալով դատարանից՝ լրագրողներին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրենք դատարանին շատ հանգամանալից ներկայացրին իրենց փաստարկները։

«Դատախազը ներկայացրեց իր հակափաստարկները մեր վերաքննիչ բողոքի վերաբերյալ․ շատ անհիմն փաստարկներ, այնպիսի տպավորություն էր, որ դատախազն ինչ-որ ցայտնոտի մեջ է գտնվում, որովհետև շատ լարված էր խոսում, և առհասարակ, շատ անհասկանալի էր դատախազի ամենավերջում դրսևորած վարքագիծը։ Կողմերի միջև պայմանավորվածություն կար, որ ժամը 18։00-ից հետո կարող ենք շարունակել մեր աշխատանքը և դատարանը կարող է լսել բոլոր կողմերին և ավարտել, այսպես ասած, բողոքի քննությունը։ Դատախազը չառարկեց, մենք շարունակեցինք 18։00-ից հետո աշխատել, սակայն մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց, նեղացավ, հայտարարեց, որ այս պահին չի ցանկանում բողոքի քննությանը մասնակցել, իր աշխատանքային ժամն ավարտվել է, և ցանականում է իր դիրքորոշումը հաջորդ դատական նիստին հայտնել»,- ներկայացրեց Է․ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ դատախազի նման վարքագիծը միանշանակ պատժիչ բնույթ է կրում, քանի որ անհասկանալի է, թե ինչով է դա պայմանավորված։

Փաստաբանը հատնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը՝ 14։00-ին։

Հիշեցնենք՝ ընթանում էր Արմեն Չարչյանի կալանավորման որոշման բողոքարկման դատական նիստը։

5354 | 2
Facebook