Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նա նեղվում է, որ Թուրքիայի դրոշն են մերոնք այրում»․ Գեղամ Մանուկյան

13:55, երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ.
«Նա նեղվում է, որ Թուրքիայի դրոշն են մերոնք այրում»․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հողատուն Սիսիանում հիշել է դաշնակցականներին ու սրտի կոկիծով նեղսրտել է, թե ապրիլի 24-ին մեր դաշնակցականները Թուրքիայի դրոշ են այրում։ Սրտին դարդ է եղել Թուրքիայի դրոշ այրելը։ Ուղղակի պետք է հիշել, որ այսօր ՀՀ Դրոշի պետական տոնն է ու ճիշտ այս օրը Ալիևն ու էրդողանը Շուշի են ժամանելու՝ պղծելով այն։ Շուշին, որ թուրքին տրվեց հողատուի մեղքով։ Նա դրանից չի նեղվում, նա նեղվում է, որ Թուրքիայի դրոշն են մերոնք այրում։ Իսկ իր թաթիկներն ու պիղծ բերանը թող հեռու պահի Դաշնակցության դրոշից։ Այն պահող կա։ Այդ դրոշով հազարավորներն են պայքարել, մարտնչել ու շատերի աճյունները ծածկվել են այդ սուրբ դրոշով»։

2999 | 0
Facebook