Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանի իշխանության կարգախոսները դոմինոյի պես քանդվում են»․ Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցներին

14:25, երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ.
«Հայաստանի իշխանության կարգախոսները դոմինոյի պես քանդվում են»․ Քոչարյանը՝ ռուսական լրատվամիջոցներին

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ 2018 թվականին գործող իշխանության առաջ քաշած բոլոր կարգախոսները քանդվում են դոմինոյի պես:

«Գիտեք, ամենահետաքրքիրն այն է, որ նրանք իշխանության եկան օլիգարխիայի դեմ պայքարի և բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու կարգախոսով։ Ընդհանրապես, նրանք շատ գեղեցիկ կարգախոսներ ունեին: Դավաճանել են ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ»,-հայտարարել է Քոչարյանը՝ РИА Новости-ին, Sputnik Армения-ին և RT-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ սեփական դիրքորոշման և կարգախոսների վերջին դավաճանությունների թվում է իշխող կուսակցության նախընտրական ցուցակում ոչ այնքան «ստերիլ» օլիգարխների ընդգրկումը:

3309 | 0
Facebook