Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19-ի դեպքերի թիվը գերազանցել է 168 միլիոնը

11:50, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
Աշխարհում #COVID_19-ի դեպքերի թիվը գերազանցել է 168 միլիոնը

Աշխարհում COVID-19 վարակի գրանցված դեպքերի թիվը հինգշաբթի` առավոտյան, կազմել է 168 197 107, հաղորդում է Ջոնս Հոփքկինսի համալսարանը:
     Վիրուսի տարածման սկզբից ի վեր՝ կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացած մարդկանց թիվը հասել է 3 494 593-ի:
     COVID-19-ի ավելի քան 10 միլիոն դեպք ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանն ու Բրազիլիան:
     Վարակվածների և մահացածների մեծ մասն ԱՄՆ-ում է, որտեղ հայտնաբերվել է 33 190 161 վարակակիր, իսկ մահացածների թիվը հասել է 591 947-ի:
     Վարակվածների թվով 2-րդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 27 157 795-ի, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմել է 311 388:
     Վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղում Բրազիլիան է, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 16 274 695 հիվանդ, նրանցից մահացել է 454 429-ը:

3329 | 0
Facebook