Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արձանը չի համապատասխանում նախապես համաձայնեցված էսքիզին. Ստեփանակերտի քաղաքապետարան

20:35, կիրակի, 23 մայիսի, 2021 թ.
Արձանը չի համապատասխանում նախապես համաձայնեցված էսքիզին. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների պատասխանատուներն այսօր՝ մայիսի 23-ին, տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի վրա պատկերներին ու գրություններին և արձանագրել, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

Ավելի վաղ քաղաքատերանը հայտնել էր, որ ընթանում են քննարկումներ հասարակական եւ գիտական շրջանակներում՝ այդ արձանը Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:
     Հիշեցնենք, որ բանալու տեսքով արձանի տեղադրումը բուռն քննարկման առարկա էր դարձել համացանցում:

3704 | 0
Facebook