Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական կեղտոտ երկբևեռվածությունը հասել է անմահացած տղերքի հարզատներիին». Մկրտիչ Իսրայելյան

22:48, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Քաղաքական կեղտոտ երկբևեռվածությունը հասել է անմահացած տղերքի հարզատներիին». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականում արդեն ոչ մեկ էլ չի կարող ասել՝ ով ու երբ առաջինն ասաց «բոշա» ու ստացավ «փչացած» պատասխանը։ Թերևս դա արդեն հիմա, երևի, կարևոր էլ չէ։ Այսօր քաղաքական կեղտոտ երկբևեռվածությունը հասել է անմահացած տղերքի հարզատներիին։ Քաղաքական հակառակորդ եք՝ նորմալ է, քննադատեք, անպատվեք, տո ուզում եք նաև վերջին բառերով հայհոյեք կոնկրետ գործչին, բայց երբ սկսում եք ձեր լոշտակ բերաններով ընդհանուր անպատվել ու հայհոյել ձեր քաղաքական հակառակորդների համակիրներին, անկախ նրանից՝ որ կողմից եք, հիշեք, որ նրանց շարքերում կան անմահացած տղերքի ծնողներ, առողջությունները կորցրած տղերք, որոնք ազնվորեն հավատում են իրենց համար ընդունելի քաղաքական գործչին։ Ու կարիք չկա տվյալ գործչին վիրավորելու համար ձեր լոշտակ բերանները բացել ընդհանուրի վրա»:

2905 | 0
Facebook