Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիացի զինվորականները նոր նամակ են հղել Մակրոնին՝ նախազգուշացնելով քաղաքացիական պատերազմի մասին

10:21, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
Ֆրանսիացի զինվորականները նոր նամակ են հղել Մակրոնին՝ նախազգուշացնելով քաղաքացիական պատերազմի մասին

Ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել է ֆրանսիացի զինվորականների ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների` երկրի իշխանություններին հղած բաց նամակի: Նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների նամակին, որոնք հայտարարել են երկրում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ կապված իսլամիստների և ավազակախմբերի հետ:

«Նրանց վերաբերվել են որպես ապստամբների, երբ նրանց միակ մեղքը սերն է իրենց երկրի հանդեպ: Մենք մեր քաղաքներում և գյուղերում բռնություն ենք տեսնում. մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և նրա պատմության նկատմամբ ատելությունը սովորական է դառնում»,- ասված է նամակում։
     «Գործե՛ք. խոսքը մեր և ձեր երկրի գոյատևման մասին է»,- կոչ են արել նրանք։
     Պաշտոնաթող 20 գեներալի ստորագրած առաջին նամակը հրապարակվել է ապրիլին:
     Նամակում խոսվում է քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, որը կարող է վերաճել լարվածության և հասարակության պառակտման։ Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բաց նամակի հեղինակների դեմ պատժամիջոցներ են կիրառվելու։

4125 | 0
Facebook