Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվել է այսօր Երևանում սպանվածի և վիրավորի ինքնությունը

19:48, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
Պարզվել է այսօր Երևանում սպանվածի և վիրավորի ինքնությունը

Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Պարզվել է՝ վիրավորը, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել է հրազենային վնասվածքով։ Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։

6275 | 0
Facebook