Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

New In Chess Classic. Արոնյանը պարտվեց Մամեդյարովին

23:36, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
New In Chess Classic. Արոնյանը պարտվեց Մամեդյարովին

Առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար երկրորդ խաղում մրցում էր ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

Առաջին պարտիայում մեր շախմատիստը անհաջող սկսեց և զիջեց սպիտակնեերով: Երկրորդ պարտիայում կողմերն արագ ոչ-ոքի խաղացին, իսկ երրորդում Լևոն Արոնյանը կրկին անհաջող խաղաց սպիտակներով և 35-րդ քայլից հետո կանգնեցրեց ժամացույցը:

Այդպիսով, մեր շախմատիստը երկու հանդիպումների արդյունքներով պարտվեց 2,5: 4,5 հաշվով և զբաղեցրեց 4-րդ տեղը: Դրա համար նա կստանա 6500 դոլար պարգևավճար:

Եզրափակիչ խաղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և ամերիկացի Հիկարու Նակամուրան առայժմ շարունակում են գլխավոր մրցանակի համար պայքարը:

6482 | 0
Facebook