Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս տարի առավել քան կարևոր է մեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»․ Արամ Սարգսյան

20:36, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Այս տարի առավել քան կարևոր է մեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»․ Արամ Սարգսյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ձեզ դիմելու անրաժեշտությունը մեկ պատճառ ունի՝ ապրիլի 24-ին ևս մեկ անգամ, մեզ վայել ձևով աշխարհին և, հատկապես, թշնամուն ցուցադրել մեր վճռականությունը միասնական լինելու, համախմբված ուժերով մեր ազգային իղձերին հավատարիմ մնալու հարցում։
     Դրանով է պայմանավորված «Հայահավաք» շարժման նախաձեռնությունը՝ ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության օրը, հռչակել Ազգային միասնության օր, պահպանելով նրա գլխավոր խորհուրդը՝ «Մենք չենք մոռանում և չենք ներում»։ Չենք ներում այնքան ժամանակ, քանի դեռ ոճրագործը չի ընդունել իր մեղքը և չի փոխհատուցել Հայ դատի պահանջատիրությանն համապատասխան։
     Այս տարի առավել քան կարևոր է մեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, քանի որ աշխարհը շատ ուշադիր հետևելու է՝ հայերը ի զորո՞ւ են ուս ուսի տված հաստատել ՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը։
     «Հայահավաք» շարժման խորհրդի անունից, կոչ եմ անում ապրիլի 24-ին՝ ժամը 10-ին, գալ Կիևյան կամուրջին կից հարթակ՝ միասնական երթին մասնակցելու համար։
     Մենք պատրաստ ենք մեզ հետ տանելու Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների լուսանկարները, որոնք այսօր մեզ հետ կլինեին, եթե իրենց զոհաբերությամբ չկանխեին թուրքի կողմից պլանավորված ևս մեկ ցեղասպանական գործողություն։
     Միասնական ենք ՝ անպարտելի ենք»։

1754 | 0
Facebook