Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե «սուտասան» բառն է ասում, նրա ասածին չեմ էլ արձագանքի». Արմեն Խաչատրյան

14:04, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
«Եթե «սուտասան» բառն է ասում, նրա ասածին չեմ էլ արձագանքի». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը արձագանքելով Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի ղեկավարը ստախոս է, նշել է. «Ես հավատում եմ ՀՀ վարչապետին, որին հավատացել է մի ողջ ժողովուրդ: Եթե Լևոն Զուրաբյանը, չգիտեմ ինչ է ասել, ձեզնից եմ լսել, բայց եթե սուտասան բառով է հայտարարություն անում, ուրեմն ընդհանրապես նրա ասածին արձագանք չեմ էլ տա»:

Հիշեցնենք՝ «​Ազատությունը» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:

Հարցին՝ այս շաբաթ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել ինձ Տեր-Պետրոսյանը 2018 թվականի հուլիսին, ասել է՝ հողերը պետք է տաս», Լևոն Զուրաբյանը պատասխանել է. «Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել»:

2809 | 0
Facebook