Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գերեվարված հայ զինծառայողները պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին»․ Ա․ Բաբաջանյան

11:36, երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ.
«Գերեվարված հայ զինծառայողները պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին»․ Ա․ Բաբաջանյան

«Անցած շաբաթ հայ գերիների հետ տեղի ունեցած սկանդալային պատմությունն այլևս կասկած չի թողնում, որ նրանք իրականում պատանդներ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Մոսկվան չի կարողանում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագիր-հայտարարությամբ իր միջնորդի խաղաղապահ դերը, որը պետք է երաշխավորեր մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը»,- նշեց նա։

«Կարծում եմ, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ դադարեցնում է քաղաքական բոլոր բանակցությունները և քննարկումները, մինչև ամենավերջին գերեվարված հայրենակցի վերադարձը»,- ասաց պատգամավորը։

Բաբաջանյանի համոզմամբ՝ Ալիևը գերիների հարցը օգտագործելու է նաև Հայաստանում նախընտրական ժամանակահատվածում ՝ քաղաքական թեժ մթնոլորտ ապահովելու համար։

«Դրանից էլ օգտվելու են մեր ներքին թշնամիները․ մենք տեսնում ենք․ թե նրանք ինչպես են ծափահարում այս իրավիճակին»,- հավելեց նա։

3547 | 0
Facebook