Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#LG-ն կդադարի բջջային հեռախոսներ արտադրել

13:08, երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
#LG-ն կդադարի բջջային հեռախոսներ արտադրել

Հարավկորեական LG Electronics ընկերությունը հայտարարել է բջջային հեռախոսների շուկայից հեռանալու մասին: Այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։

Ընկերությունը որոշումը բացատրել է երկար տարիներ շարունակվող վնասներով և ավելի մեծ արտադրողների հետ մրցակցության աճով:
     Գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, նշում է, որ ընկերությունը սմարթֆոնների վաճառքը քննարկել է վիետնամական Vingroup կորպորացիայի և գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի հետ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել:
     Ըստ Yonhap-ի տեղեկատվության, LG-ի բջջային հեռախոսների արտադրության վնասի չափը անցյալ տարի հասել է 4.4 միլիարդ դոլարի։

7316 | 0
Facebook