Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատվաստումները մի դարձրեք շահարկման թեմա»․ Արմեն Մուրադյան

00:08, չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
«Պատվաստումները մի դարձրեք շահարկման թեմա»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է. «Հարգելի հայրենակիցներ, այս պահին իմունիզացիայի երկու տարբերակ ունենք․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը: Պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները:
     Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։
     Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին: Որպես բժշկական մայր բուհի ղեկավար, հավաստիացնում եմ ձեզ, որ համալսարանական մասնագետներն այս պահին հետևում են պատվաստման գործընթացին՝ թե՛ աշխարհում և թե՛ մեր երկրում»:

2978 | 0
Facebook