Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ծերանոցում բողոքի ակցիա է ընթանում։ Կառավարության որոշմամբ, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ը և «Նորքի տուն-ինտերնատ»-ը միացվում են իրար։ Տուն-ինտերնատի բնակիչներին վրդովեցրել է հատկապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ծերատան երկարամյա տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը։